Ընտրությունների արդյունքները, անկասկած, շոկային կարելի է գնահատել՝ շոկային հատկապես Նիկոլի համար. երևանցիները քվերակելու էին ոչ այնքան Ավինյան Տիկոյի, որքան Նիկոլ-Աննա զույգի իշխանության շարունակականության համար: Քարոզարշավի վերջին օրվա՝ քաղաքապետարանի դիմաց բեմադրված կլոունադան՝ հիստերիայի հստակ տարրերով համակցված, նպատակ ուներ վերադարձնել 2018-ի հեղափոխության շունչը, նոստալգիայի մեջ գցել հազարավորներին՝ ասեպտեմբերի 17-ին Նիկոլի համար նման խայտառակ արդյունքներ չարձանագրելու համար:

Չստացվեց. ճղճղոցները հակառակ էֆեկտն ունեցան, ու ՔՊ-ականներին այլևս պետք է պարզ դառնա՝գնացքն իսկապես գնացել է և այն էլ՝ անվերադարձ, և ՔՊ-ական ինքնակոչերի քաղաքական վախճանն այլևս ձևակերպված փաստ է՝ Հայաստանի համար՝ ուրախալի, իսկ ահա թուրք-ադրբեջանական տանդեմի համար՝ ողբերգական:

Հիմա մնում է արդյունքների քաղաքական կապիտալիզացիայի հարցը: Ճիշտ է՝ Նիկոլն իր քաղաքական վախճանի մասին պնդումները կարող է համարել վաղաժամ՝ նկատի ունենալով ընտրություններին մասնակցածների բացառիկ ցածր տոկոսը ու պնդել, որ ընտրությունները չեն կարող արտացոլել ողջ երկրում առկա իրական պատկերը, բայց դա ավելի շատ «կռուտիտի» ժանրից է, քան՝ իրական փաստարկ: Ինչպես Սիմոնյան Ալենն էր ասել երեկ, գոյություն ունի ընտրություն, կա ընտրության արդյունք, և չկա որևիցե այլ ելակետային տվյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել