
Այժմ հնչող գլխավոր հարցը հետևյալն է՝ ինչո՞վ է պայմանավորված մարդկանց անտարբերությունը, ապատիա՞ է, թե՞ մեկ այլ բան: Անկասկած, նման ցածր ցուցանիշը նախևառաջ հավատի բացակայության հետևանք է, հավատի՝ առ ընտրական համակարգ: Մարդիկ զզվել են, իսկ շատերն էլ կարծում են, որ «ընտրություններ» կոչվածը պարզ ֆիկցիա է, և իրենց ձայնից ոչինչ էլ իրականում կախված չէ: Այս մտայնության այսչափ տարածվածութան փաստը կարելի է «դեմոկրատ» Նիկոլի հիմնական «ձեռքբերումներից» համարել: Այդ անտարբերության հետևանքով է նաև, որ ցայսօր Հայաստանի ղեկին Նիկոլն է, որ նույնիսկ այսքանից հետո ՔՊ-ն ձայն է հավաքել. Նիկոլի ընկերը պետք է 0,32% հավաքեր, այլ ոչ թե՝ ավելի քան 32%:
Եղածը եղած է, ու հիմա մնում է տեսնել, թե ընդդիմությունն իրեն ընձեռնված այս շանսն ինչպես կօգտագործի, ինչ հնարավոր փոփոխությունների ընտրությունների այս պատկերը կհանգեցնի կամ կհանգեցնի՞, արդյոք, թ՞ե ոչ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2245
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել