Ռուսական պոեզայի մեծ սիրահար Հակոբյան Տիգրանը, որ հեղափոխությունից հետո Նիկոլի մոտ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ է աշխատում, պարզվում է՝ մաս է կազմում Վիվառոյի Վիգենի գլխավորած մաֆիայի. վարկանիշային քվեարկության միջոցով հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ընկերությունը, և Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը Հակոբյան Տիգրանը հենց այսպես է լուծել, փաստորեն, սեփական լուման ներդնելով Վիվառոյի Վիգենի հարստացման կամ, նույնն է թե, ազգաբնակչության հարստահարման գործում: Այսպիսով՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ-ի ու Վիվառոյի Վիգենի միջև հանձնաժողովը որոշում է կայացրել հօգուտ վերջինիս, ինչը նշանակում է, որ իշխանական քարոզչությունն այն մասին, թե արվում է ամեն ինչ՝ հանրության շրջանում խաղամոլության գովազդը կանխելու, լոլոներ են՝ սիրո թեմաներով՝ հյուսված ալենսիմոնյանների ու մյուս նիկոլականների կողմից:

Կատարվածը փաստում է, որ Վիվառոյի Վիգենի շոշափուկները Հայաստանում ամենուրեք են, ու չկա ոչինչ, որ չկարողանա անել «Կոլոտ Հովոյի» այս սիրելին: Այսինքն՝ եթե վաղը Վիգենին պետք լինի օրենքի ուժով հանրության ամեն մի անդամի պարտադրել խաղադրույք կատարել, խնդիր չունի. Ալենն օրենքը կընդունի ու ուժայիններին մեջտեղ կբերի, և այսպես այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է իշխանության ղեկին, իսկ Ալենն էլ՝ կողքի «սիդելնիկին»:

Վիվառոյի Վիգենը Նիկոլի ամենասիրած փողատերն է ու ամենահոգեհարազատը, քանի որ նախ՝ «ձեռքը բաց» տղա է, ապա՝ բացառիկ մանիպուլյատոր, որ միլիարդներ է ծփում՝ ոչինչ չանելով. Նիկոլն էլ քաղաքական դաշտի Վիվառոյի Վիգենն է՝ Հայաստանի վրա խաղացող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել