
Այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։ Այս մասին Х-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այսօր ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Ադրբեջանի Աղդամ-Խանքենդի (Ակնա - Ստեփանակերտ — Tert.am) և Լաչին-Խանքենդի (Բերձոր - Ստեփանակերտ — Tert.am) ճանապարհներով։
Աղդամ-Ասկարան-Խանքենդի (Ակնա - Ասկերան - Ստեփանակերտ — Tert.am) ճանապարհը բաց է և գործում, և այդպես էլ պետք է մնա», - գրել է Հաջիևը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել