Մասնավորապես՝ խոսելով սեփական քաղաքական մրցակիցների մասին՝ Նիկոլն իրեն հոգեհարազատ կրկնաբանությամբ է հանդես եկել՝ հայտարարելով.«Խորհուրդ կտամ կրակելուց խոսողներին, Երևանը վերցնելու մասին խոսողներին բառապաշարների վերանայում անել, բախտը չփորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի 1999 թիվը չէ, առավել ևս հոկտեմբերը չէ, առավել ևս 27-ը չէ, սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17-ն է…: Մի հատ դե բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա։ Բախտնե՛րդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դե, բախտնե՛րդ փորձեք»:
Նիկոլն ակնհայտորեն կանխազգում է իր անխուսափելի մահը, նա հասկանում է, որ կանգնած է քաղաքական մահվան շեմին: Բայց նրա հայտարարությունները մատնում են, որ նրա սրտում ծվարել է նաև ֆիզիկական մահվան վտանգը. 1999-ի հոկտեմբերի 27-ի մասին հիշատակումը դրա ապացույցն է:
Հարց՝ ո՞վ է Նիկոլին «դուխ» տվողը, մի՞թե ՔՊ-ականների լալահառաչ նամակները ստացել են իրենց արձագանքը, ո՞ր ուժային կնետրոնն է նրան թիկունք կանգնել ու բերանը լեզու դրել, Հայաստան ժամանած ամերիկացի գեներալնե՞րը, թե՞ Էրդողանի ծպտյալ ասկյարները, որ գուցե բույն են դրել ասենք Նիկոլի «ախռանայում»:
Բոլոր դեպքերում արձանագրենք, որ Նիկոլի գործերը լավ չեն, խառն են ու դեռ էլի են խառնվելու, և հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանի դիմաց ճչում էր վաղուց կապովի դարձած ժողվարչապետը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2241
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



