«Գելափ»-ի հարցումները լավ բան չեն խոստանում Նիկոլին. 22,5%-ն այն թիվը չէ, որին հավակնում էր Ավինյան Տիգրանը: Սա նշանակում է, որ եթե գործի չդրվեն վարչական ռեսուրսն ու ԿԸՀ նախագահ Հովակիմյան Վահագի նկարչական ընդունակությունները, Ավինյան Տիկոն կարող է փաստի առաջ կանգնել: Ընդ որում՝ կարևորվում է առավելապես տպավորություն ստեղծելը, թե երևանցիների բացարձակ մեծամասնությունն իբր կողմ է Տիկոյին, իսկ իրականում՝ Նիկոլին, քանի որ հայտնի է, որ այս ընտրություններն առավելապես ունեն աշխարհաքաղաքական նշանակություն, քան՝ որևիցե այլ: Ավելին՝ կան տեղեկություններ, որ Նիկոլի ու Էրդողանի՝ օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլն իր թուրք հորից ժամանակ է խնդրել՝ ընտրություններում հաղթելու, որից հետո Էրդողանը կարող է անել սրտի ուզածը՝ գրավել Սյունիքը, հետո՝ Սևանը, իսկ վերջում էլ՝ խոսքի՝ Կոնդը, իհարկե, Իլհամի ձեռքով:
Նիկոլը ցանկանում է իրեն հանցակից դարձնել բոլոր հայերին, որ հետո արդարանալու տեղ ունենա ու ասի՝ գխավոր պատասխանատուն էր, բայց գլխավոր մեղավորը չէ, ուստի պետք է պատժվեն բոլորը, բայց ոչ երբեք Նիկոլը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2240
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



