Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում Պուտինի ունեցած հակասական հայտարարություններին է անդրադարձել ՌԴ դաշնակից Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիք Զուլֆուգարովը՝ չափազանց վատ դրության մեջ դնելով դաշնակից պետութան ղեկավարին:

Մասնավորապես՝ հայտարարելով, որ Պուտինի՝ «5+2» բանաձևի մասին հայտարարությունը, ըստ որի՝ երկար տարիներ ապակառուցողականություն ցուցաբերած կողմը Հայաստանն է եղել, որի պատճառով էլ եղավ այն, ինչ որ եղավ, սխալ է՝ադրբեջանցին անկեղծացել է.«Հենց ադրբեջանական կողմը չի ընդունել այս առաջարկը։ Ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Որովհետև երբ այդ առաջարկներն առաջ էին քաշվում, ես նախագահ Հեյդար Ալիևի հատուկ ներկայացուցիչն էի այդ հարցերի շուրջ, և ես գիտեմ այդ հարցերի մասին»:

Անկախ նրանից, թե ինչպես հետո կմեկնաբանվի ադրբեջանցու այս հայտարարությունը Մոսկվայում կամ չի մեկնաբանվի, փաստ է,որ ազերին փաստացի հերքել է Պուտինի՝ ՀՀ նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքն ու փաստել, թե ով է երկար տարիներ եղել ապակառուցողականություն ցուցաբերողը:

Ինչո՞ւ է Պուտինն այդպես արել այն դեպքում, երբ դժվար թե չիմանար իրողությունը: Ադրբեջանի ոտքը չտրորելո՞ւ, Բաքվին ցանկացած դեպքում շոյելո՞ւ, թե՞ Հայաստանին ցավեցնելու ու ներկայիս ողբերգական իրավիճակի ամբողջական մեղքը նույն «նախկինների» վրա բարդելու համար (Նիկոլի մասին չարժե անգամ խոսել):

Երկրորդ՝ ոչ պակաս էական է այն հարցը, թե ինչո՞ւ է ադրբեջանցի Թոֆիկը որոշել բացահայտել ճշմարտությունը: Սա Մոսկվայի կողմից Բաքվին դիվանագիտական դեմարշի ենթարկելու խրոխտ արձագա՞նքն է,թե՞ Լաչինի բացման շուրջ ռուս-ադրբեջանաան բանակցությունների յուրատեսակ արձագանքը:

Ակնհայտ է, որ ռուսական ղեկավարությունը ադրբեջանցիներին չափից դուրս երես է տվել, ինչը հեևանք է թերևս Պուտին-Էրդողան հատուկ հարաբերությունների: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ թե Ադրբեջանն է Մոսկվայի դաշնակիցը, այլ՝ հակառակը, և սա՝ այն դեպքում, երբ այս երկու երկրների քաշայաին կատեգորիաներն ուղղակի անհամամետելի են միմյանց:

Ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց, որ Ռուսաստանն ընկավ այս օրը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել