Արեւմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։
Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արեւմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով՝ ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։
Ավելին, նիկոլիստները հերքեցին Արեւմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։
Բայց այսօր արդեն ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հստակ ասել է, որ «մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»։
Այստեղ առանցքայինը «ի հակադրություն Ռուսաստանի» խոսքերն են։
Փաստորեն ԱՄՆ Պետդեպը ցանկանում է ոչ այնքան հայ-ամերիկյան գործընկերությունը զարգացնել, որքան Հայաստանից կերտել Ռուսաստանի նոր հակառակորդի կերպարը՝ Նոր Ուկրաինա։
Մենք ի վերջո պետքե սթափվե՞նք, թե՞՝ոչ։
Այս ամենի վտանգները հաշվարկե՞լ ենք։
Իսկ քաղաքականությունից բան չհասկացող Նիկոլ Փաշինյանին, ով բողոքում էր իր տիկնոջ Ուկրաինա այցն անհարկի քաղաքականացնելու մեջ ասեմ, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է ասել, որ « Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային» ։
Հիմա ի՞նչ, ԱՄՆ Պետդեպն էլ է անհարկի քաղաքականացնում…
Հ.Գ. Ասել եւ ասում եմ՝ ՀՀ անվտանգային եւ արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների նորոգումն ու ամրապնդումը։
Նյութի աղբյուր՝ https://t.me/eduardsharmazanov/5492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել