Ուզուրպացված պետությունում քրեական գործերը ոչ թե հանցավոր վարքագծի մասին են լինում, այլ ըստ ուզուրպատորի հոգեկան շեղումների։ Մեր դեպքում չեղած ուզուրպատորի շեղումները տարել էին դեպի Բադեն-Բադեն և կազինոներ։
Ակնհայտությունից այն կողմ էր փաստը, որ Սերժ Սարգսյանի շուրջ կարկատան կարելը չէր ստացվելու, ինչպեսև եղավ (քր. գործ կոչվածը իհարկե կարճվեց)։ Բայց այսքան ժամանակ իրական խնդիրներով, հանցավորությամբ ու երկրով զբաղվելու փոխարեն իրենց ճղել, գրել ջնջել, հորինել ու խոսել էին։ Միևնույն է հեքիաթը վերջաբանով սարքել չկարողացան։
Էդ կիսատ հեքիաթն էլ գռզոյին տվել էիք պատմի, որ մնա տակը՞։ Եթե այո՝ ապա հաջողելու եք՝մնալու է տակը։
Բադեն-Բադենը հեքիաթ էր, որից հանցանք սարքել չստացվեց։ Իսկ ձեր բաքու-անկարա ենթակայությունն իրական է ու իրավական գնահատական ստանալու է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել