Անդոնի տեղակալ Խաչատրյան Արմենը տեղեկացրել է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մինչև սեպտեմբերի վերջ կկանչվեն Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։

Անդոնը, փաստորեն, շարունակում է ակտիվ ջանքեր գործարդել Նիկոլի հաջող ռեաբիլիտացիայի համար՝ այդ ճանապարհին օգտագործելով նաև Արցախի նախկին նախագահի պոտենցիալը:

Կասկած չկա, որ թե՛ Ջալալին, թե՛ Արայիկին ուղղվելիք Անդոնի «հարցաշարը» կետ առ կետ համաձայնեցվել է քննողների ու քննվողների միջև: Ավելին՝ քննվողներին նախապես տրվել են համապատասխան հարցերի այն պատասխանները, որոնք հնչեցնելով՝ այս երկուսը ջանալու են Նիկոլին «ջրից չոր դուրս բերել»: Արձանագրենք, որ Անդոնը երբեք նրանց հարցաքննության չէր կանչի, եթե վստահ չլիներ, որ այն կրելու է հույժ ձևական բնույթ՝ տեղավորվեով իշխանական քարոզչամեքենայի հետապնդած նպատակների ծիրից ներս:

Իրականում կոնկրետ Արայիկ Հարությունյանը չափազանց շատ բան գիտի անցած-գնացածի մասին, բայց քանի որ մշտապես եղել ու մնում է Նիկոլի հնազանդը, երբեք չի ասի ու չի բացահայտի այնպիսի բանեչ, որոնք լույս կսփռեն 44-օրյայի մութ էջերին. նա առաջին հերթին բիզնեսմեն է ու հետո միայն նախկին նախագահ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել