Ամբողջությամբ դիտեցի Հայաստանի վարչապետի աթոռը բռնազավթած հայախոս թշնամու հարցազրույցը:
Հարցազրույցն այն մասին էր, ինչի վերաբերյալ մենք տևական ժամանակ է խոսում ենք: Խոսում են բոլորը` հավաքարարից մինչև բիզնեսմեն, բանվորից մինչև գիտնական, տաքսիստից մինչև «դիմադիր» ու «ընդդիմադիր» գործիչներ: Մեկիս համար այդ էակը պետական դավաճան է, մեկի համար թշնամի, մեկի համար խեղկատակ, իսկ մյուսի համար «լափի» աղբյուր: Բոլորս էլ գիտենք, որ դա մարդ չի ու իր քայլերը ոչ միայն հիմա են մեր դեմ, այլև մենք դրա պատասխանատվությունը կրելու ենք իր հեռացվելուց հետո. հեշտ չի լինելու 25 տարվա արվածը, որը 5 տարում փշուր-փշուր արվեց, կարճ ժամանակում վերականգնել:
Վարչապետի աթոռը զբաղեցնող հայախոս թշնամին հերթական անգամ արձանագրեց` Արցախն Ադրբեջանինն է, ռուսները վատն են, նախկիններից լավն ենք, Մարությանը դավաճան ա, իսկ Ավինյանը`ոչ: Ամեն ինչում մեղավոր են բոլորը, բացի իրենից: Ու ամենակարևորը` Արցախը տվել եմ, որ հանգիստ ապրենք, Հայաստանն էլ տալու եմ, որ անվտանգությունս երաշխավորեմ: Բոլորիդ վրա թքած ունեմ:
Ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք իշխանափոխության, բայց ես վստահ չեմ դա կամ իր թիմի շատ անդամներ հանգիստ կապրեն, թե՞ կդատվեն, թե՞ կսատկեն հայաստանյան փողոցներում:
Վրեժ լինելու´ է, որովհետև հայերի մեջ կան «սև կարապներ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0VtB3XmUJntA68zyqbk73MFvHCYgoPEyiCR7RmXod9yeVc1XLnpjfW1K748Nxr9CWl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել