ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան աշխատող ՔՊ-ական Մակունց Լիլիթը, որի մասին լրահոսներում վերջերս բավական սակավ է խոսվում, ներկայումս լուրջ «դվիժենիների» մեջ է. ամեն գնով փորձում է լուծել հայ-թուրքական հարաբերությունների կնճիռը, որի շրջանակներում «կարևոր» հանդիպում է ունեցել հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի հետ: Ինչպես նշվում է, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Մակունց Լիլիթն այն անձնավորութունն է, որ պատերազմից առաջ հավատացնում ու պնդում էր, որ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան չի միջամտելու: Ի՞նչ եղավ, բոլորս գիտենք: Հետո սրան Նիկոլը տարավ Ամերիկա ու դեսպան սարքեց՝ շատ կոնկրետ հրահանգ տալով. պետք էր Սփյուռքը քայքայել ու պառակտել՝ առաջ տանելով ոչ թե հայկական,այլ թուրքական շահերը,ինչն էլ «տիկին» Մակունցն արեց սեփական եղբոր բիզնես շահերն առաջ տանելու նպատակով. Լիլոն ախպորը լուրջ բիզնեսմեն է սարքել:

Այն, որ այս հանդիպումը տեղի է ունենում պատերազմից «5 րոպե պակաս» ու Նիկոլ-Էրդողան հեռախոսազրոյյցի ֆոնին, չի կարող պատահականություն համարվել՝ նկատի ունենալով հատկապես Գարոյի ով լինելը. նա թուրքական պետության շահերը ներկայացնող հայ է, որ ամեն գնով փորձում է հասնել հայ-թուրքական հարաբերությւոնների՝ արևմտյան սցենարով կարգավորմանը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս հանդիպումը հենց հիմա տեղի ունենում, գուցե Լիլիթը Նիկոլի անունից «չերեզ» Գարո Էրդողանին ինչ-որ բան էր փոխանցում՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Նիկոլն արդեն հայտարարել է, որ պատարստ է Իլհամի հետ բանակցել սուր հարցերի շուրջ: Հնարավոր է՝ Լիլոն չերեզ գարո փորձել է Էրդողանին համոզել հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլի վրա շատ չլցնել…

Բոլոր դեպքերում Մակունց-Փայլան հանդիպումը չի կարող շարքային իրադարձություն համարվել՝ նկատի ունենալով հատկապես Մակունցի իրական առաքելությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել