Ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո, խորհրդարանական ընտրություններին հաջորդող օրը, որոշ թեկնածուների շտաբերից հրավառություն էին կազմակերպել, բայց շատերդ ողջ կուժն ու կուլեն թափեցիք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա: Դեռ ասում էիք, թե բա Սերժը մեզ ապրիլ ա պարտք, Սերժը մեզ գարուն ա պարտք: Բա էս «պարտքատերերով» չեք ուզու՞մ հավաքվել ու առնվազն երկու սերունդի թափված արյունը պահանջել մարդասպան Նիկոլից:
Եռաբլուր սրբավայրի գերեզմանները կոխկրտելով միտինգ անողը, ողբի մեջ ապրող հասարակության մի մասի աչքի առաջ՝ մյուս անդարդ և անուղեղ մասին Սնուփ Դոգի համերգ-հրավառության հրավիրողը, չի կարող բարոյական արժեքներ ունենալ։
Օստապ Բենդերը նման դեպքերում ասում էր. «Շուրա՛, դուք բոսյակ եք և ձեր...»։
Բարոյականը չկարևորող ազգերն ի վերջո կործանվում են։ Կապիտուլյանտի նպատակը հայ ժողովրդից հայրենիք խլելը չէ միայն, այլ նաև ոգին սպանելն ու սատանային վաճառելն է։ Գնչուներն անգամ իրար հարգել գիտեն, միմյանց վիշտը պատվով տանել գիտեն։
Անկախության գերագույն արժեքը գետնովը տված նենգ խաբեբան գունագեղ միջոցառում է անում ու ոչ առաջին անգամ։ Գունագեղ բառն էլ հատուկ ընտրել է այն մարդկանց համար, որոնց հին Հռոմում ասում էին. «Рим -это чернь. Ему нужен хлеб и зрелище». Նիկոլի գունագեղ շոուով և ցամաք հացով հիացած чернь-ը իր դժբախտությունն էլ կմոռանա, Հայրենիքն էլ, ոգին էլ, արժանապատվությունն էլ։
Կա՞ արդյոք այս երկրում մտավորականություն։ Թե՞ այն ևս դարձել է թրքահպատակ։
Քաղաքականությունը մի կողմ դնենք, որքան էլ այն գայթակղիչ լինի ու կստանանք երեսպաշտության և պղծության մեգամասշտաբի հասնող իրականություն:
Ասում եք, որ այդ համերգը պետք է մեր ազգին: Բարի, իսկ քանի՞ ծնող է լինելու այդ համերգին: Ի՞նչ պետք է անեն իրենք ըստ ձեզ: Պետք է գան ծափ տա՞ն։ Թե ձեռքերը պարզեն դեպի երկինք և գոչեն «դմփ-դմփ, հու»: Ինչի՞ տեղ եք դրել այդ որդեկորույս մարդկանց, երբ իրենք ամենաթանկն են տվել: Թե բա Արցախը ճանաչելի կդառնա: Այն Արցախի, որի համար նահատակված զինվորներին կարտոֆիլի տոպրակների մեջ անատոմիկների հատակին գցած եք թողե՞լ, թե՞ այն զինվորների, որոնց անուններն առ այսօր հայտնի չեն, թե՞ այն զինվորների, ովքեր անհետ կորած ու գերեվարված են համարվում:
Մենք չենք թողնելու, որ կապիտուլյանտը մեր ժողովրդին դարձնի վերջնականապես արժեզրկված, հայրենազրկված քոչվոր քաղաքացի։ Մենք ունենք ցանկություն իրեն հեռացնելու ու հենց մենք էլ կհեռացնենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid02EVVJ9U69BsBrTQsxZ22ApHjn9H4nvRN4UBBCYi8v78pfoesGHzzeLf4NWDmgUu94l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել