Փորձելով հիմնավորել, թե ինչու են փող հատկացնում այս նախաձեռնության համար՝ Նիկոլը նկարագրել է այն անմխիթար պայմանները, որոնցում ստիպված է եղել այսքան տարի իր առաքելությունն իրականացնել ՀՀ դեսպանատունը: Միաժամանակ նա վստահեցրել է, որ այլ երկրներում նույնպես հայաստանյան դեսպանատների վիճակը բարվոք չէ, ուստի որոշել են մեկ առ մեկ լուծել այս խնդիրն ու շենքային պայմանները բարելավել:
Իհարկե, գովելի է, որ նման նախանձախնդրություն է դրսևորել Նիկոլն այս խնդրի վերաբերյալ, սակայն հարցն այն է, թե ինչո՞ւ են որոշել սկսել հենց Մեծ Բրիտանիայից: Ակնհայտ է, որ այստեղ կա աշխարհաքաղաքական խնդիր, որը չտեսնելն ուղղակի անմտություն կլինի: Սա նշանակում է,որ Հայաստանն էականորեն պատրաստվում է ընդլայնել իր հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ մի իրավիճակում, երբ հայտնի է, թե ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է Կովկասում:
Անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, իհարկե, Հայաստանը պարտավոր է հարաբերություններ զարգացնել աշխարհի բոլոր երկրների հետ, ուղղակի կասկածելի է թվում Նիկոլի կարողությունը՝այդ ամենը ոչ ի հաշիվ ՀՀ շահերի անելու: Կա հիմնավոր կասկած, օրինակ, որ Թուրքիայի հովանավոր, Ադրբեջանին տասնամյակներ ի վեր «կթող» Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կարող է դառնալ գլխներիս խաթա՝ նկատի ունենալով ոչ միայն ռուսական հակազդեցության հետևանքները կամ էքսպրեզիդենտ Արմեն Սարգսյանի թողած հետագիծը, այլև Թուրքիայի ընդլայնումը՝ նպատակ, որին էլ ծառայում է Մեծ Բիտանիայի կովկասյան քաղաքականությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2204
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



