Ցիտելով Շեքսպիրին՝ Նիկոլը Կառավարության նիստում փորձել է ցույց տալ, թե իբր որքան շատ է ինքն արժևորում պետութան ամեն մի «կոպեկը»:

«Պարեկային ոստիկանությունը, որ հիմնադրվում էր, էն ժամանակ դե մեքենաները… հլը տենանք՝ որտեղ ինչ մեքենաներ կան, բերեն, հավաքեն: Ես ասել եմ ո՛չ. եթե մենք ծառայություն ենք հիմնադրում, ուրեմն պետք ա առնենք լավ մեքենաներ, պետք ա նորն առնենք և չօգտագործված: Նույն սկզբունքը մենք հիմա փորձում ենք կիրառել դպրոցներում և մանկապարտեզներում, առողջապահական կենտրոններում»,-ասել է Նիկոլը կառավարութան նիստում՝ այդ ամենը համարելով քաղաքացու նկատմամբ իրենց վերաբերմունքի իրական ցուցիչ:

Հարց՝ Նիկոլին, եթե պարեկը հայ ժողվորդին, շիրակցիներին ու տաքսիստներին քֆրտեր ասենք ոչ թե տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող, սալոնից վերցրած ամենագնացի ղեկին, այլ ավելի էժան մեքենայում, չէ՞ր լինի: Որ թանկանոց Տոյոտաներ եք դրել պարեկների տակը, դրանից քաղաքացու կյանքը բարելավե՞լ է, թե՞ անվտանգությունն է դարձել անխոցելի, գուցե հարգա՞նքն է ավելացել: Իսկ առջողապահության ոլո՞րտը: Դրա փոխարեն հետևեք, որ կոռուպցիան համակարգը չխեղդի, որ մատուցվող ծառայությունները մատչելի լինեն, որ «փող լվանալ» չլինի:

Ամեն ինչ տեղը տեղին անելու Նիկոլի մոլուցքն իրականում ոչ թե նրա՝ Հայաստանի հանդեպ սիրո յուրատեսակ արտահայտչաձև է, այլ՝ բյուջեի փողերն «ատկատ» անելու միջոց, ինչը, խոստովանենք, շատ լավ էր նրա մոտ ստացվում է՝ չնայած ամաչում է այդ մասին խոստովանել. էրեսը չի բռնում՝ ժողվարչապետի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել