Խաղաղություն խոստացող Նիկոլն այսօր հնարավոր պատերազմի «սև թղթի» լուրն էր հայտնում հպարտ քաղաքացիներին։
Կապիտուլյանտ, դու վարչապե՞տ ես, թե՞՝ եղանակի տեսություն հաղորդող։
Երկիրը նոր էսկալացիայի շեմին է, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, իսկ դու, լուծումներ տալու փոխարեն, կառավարության նիստի ժամանակ արտաքին քաղաքական եղանակի հաղորդում ես տալիս, այն էլ՝ սուտ։
Ու՞մ վրա ես մուննաթ գալիս։
Այս ամենի մեղքը քո վզին է, Նիկոլ։
Ինչու՞ հրաժարվեցիր ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակությունից։։
Ինչու՞ հրաժարվեցիր ՀԱՊԿ զորավարժություններից։
Ինչու՞ բերեցիր ԵՄ դիտորդներին։
Ինչու՞ հանձնեցիր Լաչինը, Սուսը, Աղավնոն։
Ինչու՞ խախտեցիր նոյեմբերի 9-ի հայտարարության կետերն ու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ տվեցիր ադրբեջանցիներին։
Ինչու՞ ճանաչեցիր Արցախն Ադրբեջանի մաս։
Հարցերը բազմաթիվ են, որոնց պատասխանը դու չես կարող տալ։
Մի անգամ գոնե մարդ եղիր, փասա-փուսեդ վերցրու և հեռացիր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02VZiMktBdRujjPh8QMtRwa2hPu9748HanfqxDHDjWkVpWVGYHvLYVqme1oA2pTg6El&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել