Ռուբիկը, փաստորեն, կատարյալ ստոր է ու հետն էլ՝ տխմար, քանի որ միայն նմանի այլասերված մտքում կարող է ծագել այսպիսի անբարո «կռուտիտի» մասին մտքեր: Մասնավորապես՝ մի շատ տրիվիալ հարց է առաջացնում՝ թուրքերի ինչի՞ն է պետք ընդդիմության առաջխաղացումը, եթե հայտնի է, որ Իլհամին կիրթ ու կառուցողական համարողը Նիկոլն է, եթե Իլհամը ասենք Մելքոնյան Գագոյի պես ընդդիմությանը հայտարարում է՝ ռևանշիստներ, եթե այսօր մարիակարեպտյանները ջանում են փակել արցախյան հարցը՝ այն միջազգային ատյաններում հռչակելով՝ Ադրբեջան: Իլհամը, ի տարբերութուն Նիկոլի, բնավ մազոխիստ չէ ու շատ լավ հասկանոււմ է իր լավն ու վատը: Ընդհակառակը՝ սադրելով սահմանին՝ Իլհամն այդպիսով սատարում է Նիկոլին, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է պասիվ Ռուսաստանը, ապա դա նույնպես պարզ է. Մոսկվան Նիկոլի ռեժիմին իրեն դաշնակից չի համարում, ուստի անտարբեր է դառնում նաև Հայաստանի ճակատագրի նկատմամբ և գուցե նույնիսկ որոշ չափով չարախնդում, երբ Իլհամն իրեն սանձարձակ է դրսևորում:
Հարց՝ ո՞վ քար գցեց հայ-ռուսական հարաբերությունների վրա, ո՞վ այնպես արեց, որ Հայաստանը լրիվ մենակ մնա, ո՞վ մերժեց արցախյան խնդրի խաղաղ, քաղաքական կարգավորման Մոսկվայի պլանը, ո՞վ երկիրն ավանտյուրայի մեջ ներքաշեց՝ դարձնելով Իլհամի հետնաբակը: 2018-ին Նիկո՞լն էր «հեղափոխություն» անում, թե՞ ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը: Հա, երևի անգլիական լեյբորիստները…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



