Կապիտուլյացիայից մինչև բլոկադան ուղիղ 2 տարի տարի կար։ Եվ ուրեմն ի՞նչ կարող էր անել խեղճարայիկը այդ երկու տարում։
1․ Արցախի բոլոր նյութական և մարդկային ռեսուրսները պիտի կենտրոնացվեին և ուղղվեին ԲԱՑԱՌԱՊԵՍ սպասվող պաշարմանը նախապատրաստվելուն։
2․ Պիտի կուտակվեին պահպանման մեծ ժամկետներով պարենի գոնե 5-6 տարվա (սկզբունքորեն հնարավոր է ավելի շատ էլ) պաշարներ և հրատապ կառուցվեր դրանց ինքնաբավ պահուստարանների ցանց։
3․ Պիտի կուտակվեին առավել անհրաժեշտ կուլտուրաների սերմնացուի պաշարներ։
4․ Պիտի մասսայական գնվեին/պատրաստվեին և բնակչության բաշխվեին տնամերձ փոքր ջերմոցներ։
5․ Պիտի մասսայական գնվեին արևային պանելներ, ինչպես նաև՝ ակումուլյատորներ։ Դրանք պիտի կենտրոնացված տեղադրվեին ըստ բնակավայրերի, թաղամասերի, բակերի։
6․ Պիտի կուտակվեին առավել անհրաժեշտ ու երկարաժամկետ պահման ենթակա դեղորայքի պաշարներ։
7․ Պիտի խրախուսվեր պարենի, արևային պանելների և դեղորայքի պաշարների կուտակումը նաև մասնավոր կազմակերպությունների և քաղաքացիների կողմից։
8․ Պիտի ձեռք բերվեր որոշ քանակով էլեկտրատրանսպորտ (հիմնականում էլեկտրական ինքնագլորներ, մոպեդներ, բագգիներ ու կվադրոցիկլներ, բայց նաև որոշ քանակի միկրոավտոբուսներ ու այլ մեքենաներ՝ հասարակական տրանսպորտի կարիքները փակելու համար)։
9․ Պիտի գնվեին բլոկադայի դեպքում արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը երաշխավորող կապի միջոցներ։
10․ Պիտի ստեղծվեր և փորձարկվեր առաջին անհրաժեշտության պարագաների կենտրոնացված բաշխման տալոնային համակարգ, որը լիարժեք պիտի միացվեր բլոկադայի առաջին իսկ վայրկյաններից։ Այդ համակարգի գործարկումից հետո Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների վաճառքը պիտի արգելվեր, իսկ բնակչությանը դրանց բաշխումը պիտի կատարվեր բացառապես տալոններով՝ ըստ նախապես սահմանված չափաբաժինների։ Դա հավասարապես պիտի վերաբերվեր բոլորին․ փողոց ավլողից մինչև նախագահ։ Կրկնում եմ՝ երկրի նախագահն էլ պիտի ամեն ինչ ստանար ըստ իրեն հասանելիք տալոնի։
11․ Պիտի քրեականացվեր և խստագույնս պատժվեր բլոկադայի ընթացքում առաջին անհրաժեշտության պարագաներով սպեկուլյացիան։
12․ Բլոկադայի սկսվելու պահից պիտի խստիվ արգելվեին ու պատժվեին պարենի ու առաջին անհրաժեշտության պարագաների անհարկի մսխումները, այդ թվում պիտի փակվեին ռեստորանները, սրճարանները ևն։ Առհասարակ ամբողջ երկիրը պիտի անցներ գերխնայող ռեժիմի։
Ես դեռ էլի կարող եմ թվարկել։ Ամեն նշածս կետը կարող եմ նաև ավելի բացել, հիմնավորել։ Բայց այս միջոցառումները, Արցախին առնվազն ժամանակ կտային, իսկ շատ հնարավոր է նաև փրկության շանս։
Իսկ ի՞նչ էր անում խեղճարայիկը։ Որևէ պաշար չէր կուտակում։ Պետության միջոցները ծախսում էր "լոյալություն գնելու" համար։ Բլոկադայի պայմաններում թույլ էր տալիս "շուկայական գնագոյացում", ինչը մեծ պահանջարկի ու ցածր առաջարկի պայմաններում օրինաչափորեն հանգեցնում էր աներևակայելի բարձր գների։ Թե ում գրպանում էին հայտնվում այդ "ավել" փողերը, դա առանձին քննության առարկա է, բայց ամեն դեպքում փաստ է, որ բնակչության մեծ ու առավել խոցելի մասը արդյունքում միայն ունեզրկվում էր։
Փաստացի Արայիկը իրեն պահում էր ոչ թե այնպես, ինչպես պիտի պահեր պաշարվելուն պատրաստվող ղեկավարը, այլ՝ ինչպես մարադյորը։ Ճիշտ և ճիշտ այն մարադյորների նման, որ Քարվաճառ ու Քաշաթաղ էին լցվել՝ թուրքին հանձնելուց առաջ թալանելու համար։ Ահա Արայիկն էլ որոշել էր հանձնելուց առաջ Արցախը թալանի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/pfbid0hJkMXULAVZUDpp3rKhAdmpr6PYqvUhVBwGRRF2t8ML6qvb7w1FRCx8cADik5wkE6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել