Մեկնաբանելով Արայիկ Հարությունյանի հրաժարականի փաստը՝ Սյամոն հակադրվել է հայաստանյան իշխանություններին և, մասնավորապես, Անդոնին՝ պնդելով, որ Հարությունյանի հրաժարականը չի եղել ճնշման հետևանքրով: Հրաժարականից անակնկալի չեկած Սյամոն հայտարարել է, որ ինքը դեռ 10 օր առաջ էր իր հարցազրույցներում ասում, որ Հարությունյանը հեռանալու է՝ այդ փաստը պայմանավորելով թուրքերի հետ երկխոսության մեջ մտնելու կամք չցուցաբերելով:

Բավական ուշագրավ պատկեր է ստացվում. Անդոնն ու Սյամոն հակասում են իրար, ինչը հարց է առաջացնում՝ արդյոք այս երկուսը հանրային հայտարարություններ անելիս միմյանց հետ ասելիքը չե՞ն համաձայնեցնում այնպես, որ հետո երկուսն էլ չխայտռառակվեն հանրության առաջ՝ Անդոնը՝Երևանում, Սյամոն Արցախում:

Ստացվում է՝ կա՛մ Անդնոն է ստում, կա՛մ էլ Սյամոն: Ո՛չ Անդոնն է վստահելի աղբյուր, ո՛չ էլ Սյամոն, ինչը նշանակում է, որ երկուսն էլ ծակ են, դատարկ-դատարկ բլթցնող: Բայց ընդհանուր առմամն Սյամոյի վիճակն է, իհարկե, շատ լուրջ. նրա երազանքները գրվում են սառույցին ու նա չի հասնում իր փափագին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել