Նիկոլի՝  իտալական «La Repubblica»-ին տված հարցազրույցից հետո, որը մեկ բառով կարելի է  բնորոշել որպես հաղորդում հանցագործության մասին՝ ՌԴ-ի դեմ ուղղված, ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: «Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին, Նիկո՛լ Փաշինյան: Պաշտպանե՛ք Հայաստանը, ԱՄՆ նախագա՛հ»,-«X»-ում գրել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան: 

 

Ինչո՞ւ հանկարծ ՆԱՏՕ-ն որոշեց հենց այս ֆորմատով ու նման կերպ առաջարկություն անել Հայաստանին այն դեպքում, երբ հայտնի է, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնում են այն երկրները, որոնք կենֆլիկտի մեջ չեն գտնվում: Օրինակ՝  Ուկրաինան, որ ՆԱՏՕ-ի գործիքն է՝ ընդդեմ ՌԴ-ի, չնայած աղաչում է, որ ՆԱՏՕ-ի կազմ ընդունվի, բայց նրան անընդհատ մերում են՝ մատնացույց անելով պատերազմը: Այսօր պատերազմական վիճակում է նաև Հայաստանը, երբ ամեն րոպե կարող է թշնամին ներխուժել ՀՀ սուվերեն տարածք՝ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելով: Ակնհայտ է, որ Հայաստանը ոչ միայն այս, այլև մի շարք այլ պարամետրերով չի համապատասխանում թեկնածու երկրի չափանիշներն, ևուրեմն՝ ո՞րն է խնդիրը: 

 

Անկախ նրանից, թե ինչ կպատասխանի Նիկոլը ՆԱՏՕ-ին, հնչած առաջարկն իսկապես էքստրաօրդինար է, և խելացի լինելու դեպքւոմ գուցե հնարավոր լիներ դրանից դիվիդենտներ քաղել նույնիսկ: Բայց Հայաստանի ղեկին մի կերպար է, որի համար Հայաստանբի ֆիզիկական չգոյությունը կենաց-մահու հարց է, ուստի նա երբեք չի անի մի բան, որը կամրապնդի մեր մերկիրը: 

 

Մյուս կոմղից՝ հարց է առաջանում, թե ինչպիսի՞ հետևանքների կարող է Հայաստանը բախվել ՆԱՏՕ-ի անդամ լինելու դեպքում այն պարագայում, երբ մի հարևանն Իրան է, իսկ ՌԴ-ի՝ Հայաստանում ունեցած լծակների մասին խոսելն ավելորդ է, ավելորդ է  ասել կամ նկարագրել, թե ինչ ռեակցիա կարող է լինել Մոսկվայում, եթե ՆԱՏՕ-ի պաշտոնյայի հրավերն անարձագանք չմնա ցանկացած մակարդակում: Որպեսզի պարզ դառնա, թե որքան զգայուն է Մոսկվան այս հարցում,պետք է ընդամենն արձանագրել, որ ռուս-ուկրաինական՝  100000-ավոր կյանքեր խլող պատերազմի պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելն է. Մոսկվան չի հանդուրժի սեփական հարևանությամբ ՆԱՏՕ-ի անդամ որևիցե երկրի գոյություն: Ուստի այս իմաստով ՆԱՏՕ-ի պաշտոնյանի հրավերը կարելի է անգամ սադրիչ որակել: 

 

Բայց եթե Հայաստանում խելացի ու փորձառու պետական գործիչներ լինեին, այլ ոչ թե անդոններ ու նիկոլներ կամ էլ ասենք սուրենպապիկյաններ, Հայաստանը կարող էր օգտվել այս առաջարկից: Դժվար չէ պատեկարցնել, թե ինչպես Իլհամը կօգտվեր ու ռուսներին ինպես կքամեր, եթե հանկարծ իրեն ուղղված այսպիսի մի առաջարկ  հնչեր: 

Բայց դե իմնիմինիմի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել