Pastinfo.am-ը գրում է.
Այսօր Գեղարքունիքում զոհված Արսեն Մկրտչյանն է Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր! 1986 թ ծնած, կիսատ կյանք թողած Արսեն մասին շատ դրական, միայն ափսոսանքով ու վշտով էին խոսում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Սյուզի Բադոյանը։
Նրա փոխանցմամբ՝ Արսեն Մկրտչյանը պարզ, հողագործ ընտանիքից էր, ամուսնացած եւ ապրում էր ծնողների հետ, ընտանիքի միակ եկամուտ բերողն էր։ «Սիրուն ընտանիք ունի Արսենը, կնոջ`Իրինայի, հետ երրորդ զավակի ծնվելուն էին սպասում»,- ասում է լրագրողը։
Նա 25 օրյա վարժանքների մասնակից էր, օգոստոսի 15-ին էին ՄՈԲ- ով տարել Գեղարքունիք։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի, ապա նաեւ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ, ԱԹՍ։ Պաշտոնապես հայտարարվել է,որ Ադրբեջանը զրացուցիչ զինուժ է կուտակում՝ Սոթքի ուղղությամբ։ Այս պահին հայկական կողմն ունի 4 զոհ, որից երկուսը Մասիս համայնքի բնակիչներ են, նրանց թվում՝ Արսեն Մկրտչյանը։