Lurer.com-ը գրում է.

Սեպտեմբերի 9-ին` ժամը 17.10-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել 1981 թ. ծնված Գևորգ Մ.-ն և հաղորդում տվել, որ սեպտեմբերի 8-ի ժամը 17.00-ից մինչև սեպտեմբերի 9-ի ժամը 14.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, մտել են տուն և գողացել 2 բջջային հեռախոս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1987 թ. ծնված Վահագն Դ.-ն և 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ն, որոնք նույն օրը բերման են ենթարկվել բաժին:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել