Aysor.am-ը գրում է.

Դատարանը Արմեն Չախալյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել է տուգանք 2000 լարիի չափով և 4 տարի պայմանական ազատազրկում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Չախալյանի եղբայրը` Վահագն Չախալյանը: 

Նա նշեց, որ Ա. Չախալյանի վիճակը այժմ լավ է և չգիտեն` կբողոքարկեն այս որոշումը, թե ոչ: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում ձերբակալել են ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին: Որոշ տեղեկությունների համաձայն` Արմեն Չախալյանի ձերբակալության պատճառը Նինոծմինդայում տեղի ունեցած անկարգություններն են: Նրան ձերբակալել են Նինոծմինդայի, Ախալքալաքի և հատուկ ծառայությունների աշխատակիցները` դիմակներով և ավտոմատներով:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վ. Չախալյանն ասել էր, որ այս գործով նախօրեին ազատ են արձակել ձերբակալված ևս մեկ հոգու, իսկ Ա. Չախալյանին «պարզ է, որ ազատ չեն արձակել»:

Aysor.am-ի հարցին` դա կապում եք Ձեր քաղաքական գործունեության հետ, Վ. Չախալյանը նշել էր. «Այդպես է ստացվում»:

«Իմ եղբայրը գնացել է այդ վեճը հարթելու և միայն 1 հոգու ցուցմունքի հիման վրա, որ տեսել է նրան այդ վայրում, նրան ձերբակալել են: Նա ամենաշատն է վնասվածքներ ստացել, մենք տեղեկություններ ունենք, որ ոստիկանները մեքենայի մեջ մի քանի անգամ խփել են նրա դեմքին: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և երկաթե ձող ունենալու համար, սակայն նրա մոտ նման բան չի եղել»,-ասել էր նա:

Նախորդող հրապարակում` Վահագն Չախալյան. Տուժողը հայտնել է, որ Արմենն իրեն չի խփել

Վահագն Չախալյանի եղբորը 2 ամսով կալանավորեցին

Արմեն Չախալյանին դեռ չեն ազատել. Նա փաստաբան է պահանջել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել