Արայիկ Հարութունյանը հայտարարել է իր մոտալուտ հրաժարականի մասին. սեպտեմբերի 1-ին Հարությունյանն է՛լ նախագահ չի լինի:

Հարությունյանի հրաժաականը, իհարկե, շանս է, ու չնայած կա տեսակետ, որ նրա հրաժարականը կարող է վատ անդրադառնալ Արցախի վրա՝ սկիզբ դնելով պետական ինստիտուտների խարխլմանը կամ նույնիսկ չեզոքացմանը, ակնհայտ էր, սակայն, որ Հարությունյանի մնալն էլ է՛լ ոչ մի խնդիր պրակտիկորեն չէր լուծում:

Հիմա գլխավոր հարցն այն է, թե ո՞վ կարող է փոխարինել Հարությունյանին: Օրինակ՝ Սյամոյի մանկլավիկ Խանումյան Հայկն օրերս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Սյամոյի նախագահության հարցը դրել էր բավական կոնկրետ ու կտրուկ կերպով՝ պնդելով, որ դրան գործնականում այլընտրանք չկա: Ակհայտ է, որ Սյամոն չի էլ թաքցնում իր հավակնությունները՝ չնայած մամուլում տեղ գտած լուրերի համաձայն՝ Մայիլյան Մասիսի թեկնածությունն է առավելապես համարվում հավանական:

Միևնույն ժամանակ այս հրաժարկանը, որ, փաստորեն, համընկնում է խաղաղապահների նոր հրամանատար Կուլակովի նշանակման հետ, կարող է պատուհան բացել նաև հայրենասիրական ուժերի համար՝ նրանց, ովքեր մտադիր չեն ադրբեջանական ապրանքների սպառողի վերածվել, չեն ցակնակում Արցախի էջը նման ամոթալի կերպով փակել:

Շատ բաներ թերևս կախված կլինի նրանից, թե ինչպիսի վարք կդրսևորի ռուս հրամանատարը, քանի որ ցանկացած դեպքում գետնի վրա ռուսական զորքի առկայությունը չի կարող ռեալ գործոն չդիտարկվել Արցասխի ներքաղաքական դաշտում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել