«Ազատության» հետ զրույցում Սյամոն փորձել է չքմեղանալ՝ պնդելով՝ ճիշտ չեն տարածվող տեղեկություններն այն մասին, թե ինքն ու իր ղեկավարած կուսակցությունը կողմ են ադրբեջանական առաջարկին, որ Արցախը հումանիտար բեռներ պետք է մտնեն Աղդամից. ինքը կողմ է խնդրի փաթեթային լուծմանը, ըստ որի՝ Արցախ միաժամանակ բեռներ պետք է մտնեն և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամով: Բացի այդ՝ փաթեթում, ըստ նրա, պետք է նաև անդրադարձ լինի Արցախի կարգավիճակի հարցին. պետք է հասկանալ՝ դեպի ո՞ւր են գնում։

Սյամոն, փաստորեն, կրկնել է իր ազգադավ տեսակետն ու հաստատել կասկածներն առ այն, որ Արցախում օտարի ծրագիրն առաջ տանող մեկն է: Ի դեպ՝ նման մի բան էլ առաջարկել էր ռուսական կողմը, որին, սակայն, հայկական կողմը դեմ էր դուրս եկել: Թուրք Հաջիևն էլ այսօր հայտարարել է, թե եթե Աղդամի ճանապարհը բացվի, ապա 24 ժամ անց էլ Լաչինը կբացվի:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Սյամոն ինոագենտ է, որի նպատակը օտարների ծրագրերն առաջ տանելն է: Նա հասկանում է, որ եթե Աղդամով թեկուզ մի գրամ ալյուր էլ մտավ Արցախ, ապա դրանից հետո քաղաքական իմաստով ընդհանրապես նշանակություն չի ունենալու, թե Բերձորի ճանապարհով քանի տոննա սննդամթերք է մտնելու Արցախ. այդքանն էլ բավական է լինելու, որպեսզի Ստեփանակերտում սկսի ծածանվել Ադրբեջանի դրոշը, իսկ ադրբեջանցի ոստիկաններն էլ սկսեն իրենցով անել Արցախում կարգուկանոն հաստատելու գործառույթը:

Այլ կերպ ասած՝ Սյամոն «կուտ է տալիս» արցախցիներին ու փորձում կոտրել դիմադրության ոգին, որ երբ «Խանքենդի» ժամանի Իլհամը, իր գլուխը շոյի: Սյամոն, փաստորեն, Իլհամնի շնիկն է դարձել ու հիմա չի համբերում տեսնել, թե ինչպես է թուրքը Ստեփանակերտում ոտք դնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել