Աշոտին երևի բոլորս ենք ճանաչում: Հա, նա հենց այն նույն փղախտով հիվանդ տղան է, ում հաճախ կարելի է հանդիպել Երևանի կենտրանական փողոցներում մուրացկանություն անելիս: Չնայած ծանր հիվանդությանը, այն փաստին, որ ծայրահեղ դժվարությամբ է քայլում ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի (անգամ իր դեղերի գումարը չի կարողանում հոգալ) Աշոտն այսօր մեզ մոտ էր եկել ՕԳՆԵԼՈՒ: Տեսնել էր պետք, թե ինչպես է ոտքերը հազիվ շարժող Աշոտը բերում իր օգնությունը: Նա ակցիայի մասին շատ պատահական էր իմացել ու որոշել էր անպայմանորեն իր լուման ներդնել: Գնել էր տարբեր կենցաղային իրեր, հավաքել մի մեծ արկղի մեջ ու բերել դրանք մեր միջոցով իրենից կարիքավորներին փոխանցելու համար:
Աշոտին «Դու միայնակ չես» ակցիայի խորհրդանիշը կարելի է համարել: Իսկապես նա մեծ հոգի ունի ու բարի մարդ է: Հիանում եմ քո քայլով, Աշոտ ջան: Քեզ նման մարդիկ մեզ շատ են պակասում:
Դուք էլ կարող եք միանալ ակցիային` զանգահարելով 095 88 04 75 համարով կամ պարզապես այցելելով Խանջյան 13:



