Այսօր տեսակապով ողջունել եմ Արցախի համար նախատեսված՝ ֆրանսիական քաղաքների ու շրջանների հումանիտար օգնության շարասյունը ուղեկցող պատվիրակության անդամներին:
Արցախի իշխանություններն ու ժողովուրդը երախտապարտ են Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի համար ծանր ժամանակահատվածում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու բարեկամության ուխտին՝ սատար կանգնելով լիակատար պաշարման մեջ ցեղասպանության ենթարկվող արցախցիներին: Հուսամ՝ հումանիտար բեռներով բեռնված 10 մեքենաները կկարողանան անցնել Լաչինի միջանցքը և մեղմացնել Արցախի ժողովրդի զրկանքները, իսկ այս դեպքը նախադեպ կդառնա այլ երկրների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/pfbid02bYzrAFV36B3Ji1PXAKYkq6sx67eCJwGRNVVBXrX4pWppJrdxo8N739ySRBojX49Pl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել