Մասնավորապես՝ ըստ տեղեկությունների՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որ նույնպես ներկա է եղել այդ նիստին, կոռեկտության կոչ է արել «որոշներին»՝ հորդորելով այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու կեղտոտ փորձեր չանել։ Սյամոյի վերջին հայտարարությունն է վկայակոչել ու Հարությունյանից պահանջել պարզաբանումներ ներկայացնել «պադվալային պայմանավորվածությունների» մասով։ Հարությունյանը ստիպված է եղել ամբողջությամբ հերքել «Իժոյի» հայտարարությունը, իսկ վերջինս էլ ծպտուն անգամ չի հանել։
Ասել կուզի՝ ինչպես Արցախի նախագահը, այնպես էլ Սյամոն փաստացի հերքել են անդոնների մատին փաթաթան դարձած այն պնդումը, թե իբր ինչ-որ դավադիր խումբ է գործում Արցախում, որը փորում է Արցախի պետականության տակը: Ինչպես հայտնի է, լռությունը համաձայնության նշան է, և եթե Սյամոյի պես լաչառ մեկը լեզուն մտցրել է համապատասխան տեղը, ուրեմն վիճակը լուրջ է, ու Սյամոյի սուտը բռնվել է: Իսկ թե ինչ է դա նշանակում, կարծում ենք՝ ավելորդ է անգամ պարզաբանելը. Սյամոն «պրիզնատ է եկել», որ ինքը պարզ խաբեբա է՝ պղտոր ջրում ձուկ որսացող ու սեփական գրպանի պարունակությունը պետությունից վեր դասող:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2166
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



