Մեր ներազգային խոսույթում արմատավորված ամենամեծ սխալներից մեկն, ըստ իս, «Արցախի հիմնախնդիր» ձևակերպումն է, որով կեղծ տպավորություն է ստեղծվում, թե գոյություն ունի ինչ-որ անջատ, տեղային հարց։
Իրականում չկա և ոչ մի առանձին վերցրած «Արցախի հիմնախնդիր», այլ գոյություն ունի ավելի մեծ մի գոյամարտ՝ հայկական քաղաքակրթության և թշնամու բարբարոսական կազմավորման գոյութենական պայքարը, որի լոկ մի առաջնագիծն է անցնում Արցախով։
Ուստի այս պահին թշնամու դեմ հենց Արցախում ընթացող կենաց-մահու պայքարը համահայկական և համահայաստանյան այս գոյամարտի մի մասն է։
Եվ, եթե, Աստված մի արասցե, այդ պայքարում՝ որպես ազգ և պետություն, չհաջողենք, ապա ի վերջո թշնամին պաշարելու է մեր բոլոր մարզերը, քաղաքները, գյուղերը, բակերն ու տները, որովհետև այս գոյամարտում այլընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid02daBQUUg7Pc8FH3gTvgcw5oiuoKeNJp2efgRhYzF8W8uNJ1o86mxYaSsp39wA7322l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել