Ես հավատում եմ, ես վստահ եմ, որ արցախահայությունը չի ընկերկելու, չի հանձնվելու, չի նահանջելու, որքան էլ հայախոս թշնամիներն ու թուրքադրբեջանական տանդեմը դա ցանկանան:
Արցախցիք 8 ամսից ավել է զրկանքներ կրելով, տանջվելով պահում են համայն հայության պատիվը, նամուսը, թասիբը, անունը: Մարդիկ նախընտրում են օրերով հացի հերթի մեջ կանգնել ու այդպես էլ հաց չստանալ, սոված ու անքուն գիշերներ անցկացնել, բայց որևէ մեկին թույլ չտալ, որպեսզի հային պիտակավորեն:
Շնորհակալություն Ձեզ այն ամենի համար, ինչ այսօր Դու´ք անում եք ու պինդ մնացեք, ինչպես որ կաք, քանզի հենց ձեր չկոտրվելն է, որ թևաթափ չի անում ու նոր լիցքեր է տալիս նոր թափով պայքարելու համար: Վստահ եղեք, որ բոլոր դավաճաններն ու թշնամու շահերը սպասարկողները պատասխան են տալու: Գիտեմ, որ դժվար է, բայց մեկ ակնթարթ անգամ կասկած չունեմ, որ ի վերջո հաջողելու ենք, որովհետև մեր բոլորիս պայքարն արդար է: Ես իմ հնարավորությունների սահմանում միշտ լինելու եմ ձեր կողքին. Արցախի համար պայքարը հավերժ է:
Հ.Գ. Արցա´խ, ես քեզ սիրում եմ ու դու երբե´ք չես լինելու թշնամու կազմում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0EBMWYX7Cv9sqd8SFeNaXS5u63y3dad16hWKJhqy9ef72mSfbr7WoNvwW4REvQMmUl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել