Հայտարարելով, թե իրենք օրնիբուն աշխատում ու ճգնում են՝ առաջնագիծը, բանակը հզորացնելու՝ նպատակ ունենալով՝ զսպելու Ադրբեջանի ախորժակը՝ Անդոնը կրկին մեղադրանքներ է հնչեցրել.«Ամեն օր խաղաղ օրը, եթե դա էսօրվա մեկ օրն ա, մենք պետք ա լիարժեք օգտագործենք, այլ ոչ թե ձևավորենք խարդավանքներ: Եթե Հայաստանում դա չի ստացվում, տեղափոխենք Արցախ և էդ օջախներն ակտիվացնելով՝ ընդհանրապես չտանք հնարավորություն՝ տվյալ խնդիրները լուծելու, որովհետև էդ չլուծված խնդիրները բերելու է ավելի մեծ աղետի»:

Դուրս է գալիս, որ ասենք բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, ոչ պարտական պայմաններում պարբերաբար արձանագրվող զոհերը, իսկ այս տարի զոհերի թիվը 57-ի է արդեն հասել, լինում են Նիկոլի «չուզողների» պատճառով. Սուրիկը մի կաթիլ մեղք չունի: Ա՛յ եթե Արցախն արագացված տեմպերով Ադրբեջան դառնար, հայկական բանակի խնդիրները լրիվ լուծված կհամարվեին, իսկ պատերազմն էլ երբեք չէր չոքի մեր դռանը,տնտեսական խնդիրներն էլ իրենց է՛լ զգացնել չէին տա դրբեք…

Անդոնը վերահաս պատերազմի մեղքը փաստացի բարդել է այլոց վրա՝ Նիկոլին էլի անմեղ հռչակելով: Նա գիտի, որ շատ շուտով թեժանալու է առաջնագիծը, ուստի նախօրոք հանրային կարծիքը յուրատեսակ ինստրուկտաժի է ենթարկում, որ երբ վաղը թուրքը հարձակվի, զոմբիների թիրախում Նիկոլը չլինի, այլ լինեն «նախկինները» ու ղարաբաղցիները, որոնց հանդեպ Անդոնը շարունակաբար ատելություն է սերմանում:

Բայց Անդոնը չգիտի, որ իր կողմից արտաբերված ամեն մի բառ հենց իր դեմ է օգտագործվելու դատարանում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել