Հարցին՝ ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ է պարզվել, ո՞րն էր 44-օրյա պատերազմում թույլ տրված ամենամեծ թերությունը, որը հանգեցրեց այս հետևանքներին, Անդոնը կրկին նախանիկոլյան 20 տարին է մատնացույց արել՝ մեղադրելով «նախկիններին» երկրորդ բնագծերի բացակայության համար. եթե լինեին երկրորդ բնագծեր, ըստ Անդոնի, ապա հակառակորդը 80-90%-ով ձախողման կմատնվեր և չէր կարողանա առաջ շարժվել: Միաժամանակ Անդոնը նախկին իշխանությունների թերացումն է համարել նաև «չպատրաստված» պահեստզորը, իսկ ահա որպես ՔՊ-ի թերացում Անդոնը մատնանշել է անփորձությունը:

Նկատելի է, չէ՞, թե ինչպիսի մանիպուլյացիայի է դիմել Անդոնը լրագրողի հետ զրույցում. Նիկոլի բոլոր մեղքերը, թերացումներն ու ուրացումները չնկատելով ու կոծկելով՝ Անդոնը կրկին «նախկինների» վրա է բարդել պատերազմի հետևանքները՝ Նիկոլին անմեղ, միամիտ կենդանու կարգավիճակ շնոհելով:

Հարց է ծագում՝ բա եթե ամեն ինչ այդքան վատ է, ինչպես պնդել է Անդոնը, ինչո՞ւ էր Նիկոլը 2020-ի ամռանը հայոց բանակը տարածաշրջանի առաջատարը հռչակում ու գովաբանում հայ զինվորականության սխրանքները: Այն ժամանակ չգիտե՞ր, որ երկրորդ բնագծերի խնդիր կա, որ պահեստազորի խնդիր կա: Անտեղյակության պատճառո՞վ էր Արցախը հետույքը պատռելով որպես Հայաստան հռչակում՝ իրեն «դուխավիկի» տեղ դնելով: Գոնե հռչրակելուց առաջ վերացներ այն թերությունները, որոնք, ըստ Անդոնի, բաժին էին հասել «հարիֆ» Նիկոլի իշխանությանը, թե՞ խնդիր կար ոչ թե թերցումները շտկելու, այլ՝ դրանք խորացնելու, որ պատերազմի միջոցով ավելի հեշտ լիներ Արցախը հանձնելը:

Իշխանափոխությունից հետո է պարզվելու ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև նախապատերազմյան ու հետպատերազմյան փուլում հյուսված խարդավանքների ողջ ծավալը, դրանց մանակցիների ամբողջական ցանկն ու անունները՝ անդոնների համար դրանից բխող հետևանքներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել