Անդոնն է մեկնաբանել օրերս Անկախության հռչակագրի վերաբերյալ Նիկոլի տարածած «մեկնությունը»՝ ևս մեկ անգամ դրսևորելով միայն իրեն հատուկ որակներ: Արձանագրելով, որ Նիկոլը որոշ խնդիրներ է տեսել հռչակագրի տեքստում, ինչի մասին էլ փորձել է բարձրաձայնել՝ Անդոնն ասել է.«Եթե կան խնդիրներ, ավելի մեծ ընդգրկուն խոսակցություն պետք է ծավալվի Հայաստանում, որը կբերի հստակեցման, թե՛ գործող հռչակագրի, թե՛ հռչակագրի այնպիսի դրույթների, որը խոչընդոտներ չի թողնի հետագա զարգացումներն արագ իրականություն դարձնելու հարցում»:

Անդոնի ակնարկը չափազանց թափանցիկ է. եթե վաղը կամ մյուս օրը Նիկոլի տերերը նրա առաջ կտրուկ խնդիր դնեն սեղմ ժամկետներում քիրվայանալ Թուրքիայի հետ, ապա հռչակագիրը կա՛մ ոչյնչացնելու են, կա՛մ այնպես այլասերեն, որ դրանից միայն «հ» տառը մնա: Խնդիրն այն է,որ այդ հռչակագրում տեղ գտած մի շարք հայտնի դրույթներ նույն Թուրքիայում դիտվում են որպես իրենց տարածքի նկատմամբ ոտնձգություն, և երբ խոսք է գնում այն մասին, որ ապակառուցողականություն դրսևորողը հենց Թուրքիան է, ապա Անկարան անմիջապես մատնացույց է անում հռչակագրի տեքստը՝ հայտարարելով, թե Հայաստանն է, որ թշնամական վերաբերմունք ունի իրենց հանդեպ, այլ ոչ թե իրենք, և իրենց կեցվածքն ընդամենը ռեակցիոն է:

Հիմա Անդոնն հայտարարում է, որ երբ հասունանա պահը, իսկ իրենք անում են ամեն ինչ՝ այդ պահը հասունացնելու համար, ապա վերանայման է ենթարկվելու նաև Անկախության հռչակագիրը՝ թուրքերի քեֆին չդիպչելու համար: Ասել կուզի՝ Անդոնը բացահայտում է Նիկոլի՝ «հակասովետական», իսկ խորքում հակահայկական բովանդակության ուղերձի իմաստն ու հայտնում այն մասին, որ իրենց համար երանությունը Թուրքիան է, այլ ոչ թե Հայաստանի բնական դաշնակիցները. Թուրքիայի հետ քիրվայության համար պատրաստ են այնպես տրանսֆորմացնել Հայաստանը, որ կողքից դիտողի համար այն ոչ թե հայի հայրենիք, այլ թուրքական համամ թվա, որտեղ քիսաչին Անդոնն է:

«Հրաշալի» ապագա է մեզ սպասվում, այնպես չէ՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել