Անդոնը դավադրության տեսություն է հորինել՝ հանդես գալով Արցախի վրա Նիկոլի ունեցած ազդեցության պաշտպանության օգտին, ինչը թերևս հասկանալի է: Անհասկանալի է, սակայն, թե ինչպես կարող է Հայաստանն ու Արցախը խարդավանքների զոհ դարձրած թիմի կարկառունը խարդավանքների համար մեղադրել մարդկանց, որոնց բանուգործի անունը ՔՊ-ի դավադրությունները վիժեցնելն է՝ մի քաղաքական ուժի, որի միսիան Արցախի ոչնացումն ու Հայաստանից իսկական բուտաֆորիա կերտելն է: Անդոնն ակնհայտորեն այլասերել է հասկացությունները՝ սևը որպես սպիտակ և սպիտակը՝ սև մատուցելով: Անդոնի համար «խարդավանքը» Արցախի պաշտպանությունն է, իսկ «պետականանպաստ գործունեությունը»՝ Թուրքիայի սցենարի իրագործումը, ինչը միանգամայն բնական է. իրական Հայաստանում, որը վաղն է գալու, անդոնները ոչ թե կաբինետներում, այլ բանտախցերում են իրենց կյանքն ապրելու, իսկ այդպիսի ապագայից Անդոնն ուղղակի ասարսափում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



