190 գ փափուկ կարագը 3/4 բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել 1 ձու, մի պտղունց աղ, խառնել, ավելացնել 1 ճ. գդալ լուծվող սուրճ, 2 ճ. գդալ կակաո, վանիլ և մի փոքր դարչին, խառնել, ավելացնել մաղած ալյուր մոտ 2 բաժակ, որ ստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր: 1 ժամով խմորը թողնել սառնարանում: 3 ճ. գդալ քնջութը մի փոքր բովել տաք թավայի վրա, խմորին երշիկի տեսք տալ, թավալել քնջութի մեջ, բաժանել 0.5-0.8 մմ հաստության օղակների, թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում: Շատ համեղ է սառը կաթով կամ բուրավետ սուրճով: Բարի ախորժակ!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել