Չնայած հայտարարվել է, թե իբր անբարենպաստ եղանակի պատճառով է, որ չեղարկիվել է թռիչքը, սակայն ըստ տեղեկությունների՝ պատճառը էլի թուրքերն են. առավոտյան Կապանի օդանավակայանի մոտակայքից լսվել են կրակահերթեր, սակայն պարզ չէ, թե արդյոք կրկին թիրախավորվել էր օդանավակայա՞նը, թե՞ կրակոցների թիրախում այլ օբյեկտ է եղել:
Սա Հայաստանի պետության վախճանն է. սեփական երկրում Ա կետտից Բ կետ տեղափոխվելիս անգամ, փաստորեն, ազերիներից ենք թույլատրություն հարցնելու ու այն այդպս էլ չենք ստանալու: Իսկ պատճառը թերևս այն է, որ Հայաստանը տեղ-տեղ Ադրբեջան է դարձել, ու, ըստ երևույթին, դեպի Կապան թռչող իքնաթիռը տեղ-տեղ հատում է Ադրբեջանի օդային տարածքը, ինչի հիմքով էլ թշնամին ցանկության դեպքում կարող է կործանիչներ բարձրացնել օդ ու հայկական իքնաթիռն ուղեկցել մինչև Բաքու՝ դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով:
Սա ողբերգություն է ու նախևառաջ մեր կյանքում Նիկոլի գոյության հետևանքն է: Նիկոլն այնքան վախեցած է, որ չի համարձակվում թուրքերին ոչ միայն ժանիք, այլև ասենք նույնիսկ սեղանատամ ցույց տալ, ցույց տալ, որ սա ոչ թե «Արևմտյան Ադրբեջանն է», այլ՝ Հայաստանը:
Ազերիներն աչքները տնկել են Սյունքի վրա, ու դա չափազանց կոնկրետ է, բայց ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հայաստանում իշխանության է մի ուժ, որի նպատակը նույնպես Սյունքի ադրբեջանացումն է:
«Ապագա կա ապագա»…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2156
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



