Կներեք, բայց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը գոյություն չունի` այն գոյություն ունի միայն թղթի վրա. չի գործում ո´չ անկախության հռչակագիրը, ո´չ Սահմանադրության առաջին կետն ու դրանից բխող մյուս կետերը: Կներեք, բայց մենք Արցախն անվերադարձ կորցրել ենք այս իշխանություններով ու այսպիսի գեոպոլիտիկ դասավորվածությամբ: Մենք կորցրել ենք Հայաստանը... Հայաստանը դարձել ա մեծ «գերեզմանատուն», իսկ մենք քայլող դիակներ...
Կներեք, բայց մեր հասարակության տոտալ մեծամասնությունը թքած ունի այն ամենի վրա ինչ կատարվում է Հայաստանում ու Արցախում, կարևորն առևտուրն է ու զինվորի, Արցախի, Եռաբլուրի մասին դատարկ կենացները: Կներեք, բայց պետությունն իր հիմնական ֆունկցիաները չի կատարում, ուժային կառույցները զբաղված են կապիտուլյանտի ոռը պահելով, իսկ ԱԱԾ-ն գազալցակայաններում չեկ ա ստուգում կամ սատանա է փնտրում:
Կներեք, բայց մեր հասարակությունը ուժեղ է, հզոր է, միակն է, անկրկնելին է միայն մեդիա տիրույթում: Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ մենք միայն Ֆեյսբուքում ենք կառուցում մեր պետության վաղվա օրը, մենք «Ինստագրամում» ենք փրկում Արցախը, մենք «Տիկ Տոկ»-ում ենք ազատագրում Հադրութն ու Շուշին, իսկ ռեալ կյանքում...
Ռեալ կյանքում մենք կորցրել ենք մեր ինքնապաշտպանական բնազդը, Հայրենիքի հանդեպ սերը, պայքարի ու պետություն ունենալու ձգտումը:
Պապը կորցրեց կյանքը, հայրը` երկիրը, որդին` հոր երգը: Թոռը ոչինչ չի կորցնի: Չի ունենա, որ կորցնի:
Հ.Գ. Փրկությունը իշխանափոխության ու նոր պատերազմի մեջ ա... Մնացածը դատարկ լոլոներ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0AEzdMoQ4LfiK78jRJ1H6oZmCVmyG6Buw61myhHEXzpr7Ctxfpk7j3WmPZQeLMsS8l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել