Եթե 1918-1920թթ. Հայոց Առաջին Հանրապետությունը ծնվեց Մայիսյան՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից, ապա Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվեց Արցախյան /Ղարաբաղյան/ շարժումից։
Եթե 20-րդ դարի 20-30-ական թվականներին «հայ» բոլշևիկները սպանեցին ու կալանավորեցին Մայիսյան հերոսամարտերի առաջնորդներին՝ վերջ տալով Առաջին Հանրապետության ազգային ժառանգությանը, ապա 2018-2023թթ. նեոբոլշևիկ նիկոլիստները հրաժարվեցին Արցախյան շարժման նվաճումներից, քանդեցին պետական ինստիտուտներն ու բանակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս։
Ու այս ամենը սրանք ներկայացնում են «խաղաղության» և «հանուն անկախության պահպանման» սոուսի ներքո։
Իսկ իրականում անկախության սպառնալիքը հենց իրենք են՝ Նիկոլն ու կապիտուլյանտների խմբակը։
1937-ի ավանդույթների համաձաձն՝ սրանք սպանում են ազգայինն ու անկախականը՝ չհասկանալով, որ 37-ի «եժովների» ու «հայ եժովա-բոլշևիկների» օրինակով կամ գերեզման չեն ունենալու, կամ անուններն անեծք են լինելու։
Ի հեճուկս Էրդողանի, Ալիևի ու նրանց «հայ» նիկոլիստական կամակատարների՝ Հայաստանն ապրելու է, իսկ Արցախն էլ չի ընկնելու։
Ով ի՞նչ կանի, իրեն է անելու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0iEuiSESmXnvnTX2KL6AP5JL4wTf1EaUr3ZJ8xu8nYu7udqkowagJebpApiU6rM5Gl&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել