Եվ այսպես, հաշված ժամեր հետո կմեկնարկի Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպումը: B խմբի բոլոր թիմերը խաղացել են 7-ական խաղ և դեռ 3-ական խաղ էլ ունեն խաղալու:
Հայաստանի ընտրանին Դանիայից բացի պետք է հանդիպի դեռ Բուլղարիայի ու Իտալիայի ընտրանիների հետ, ինչը էականորեն բարդացնում է մեր հեռանկարները:
Այս պահին մենք կիսում ենք երրորդ հորիզոնականը Դանիայի ու Չեխիայի հավաքականների հետ, բայց վատը նրանում է, որ առաջիկա երեք խաղերն էլ մեր մրցակիցների համար ավելի հեշտ են լինելու, քան մեզ համար:
Այս պահի դրությամբ մենք կարող ենք գրեթե վստահ արձանագրել, որ մեր խմբում առաջին տեղը կպահպանի Իտալիան, ու պայքարն ընթանալու է երկրորդ տեղի համար, որտեղ արդեն Բուլղարիան է, որը դեռ պետք է հանդիպի Մալթայի, Չեխիայի և մեզ հետ:
Չեխիայի ընտրանին պետք է այսօր մրցի Իտալիայի հետ, իսկ հետո դեռ Բուլղարիայի ու Մալթայի հետ:
Մեր երրորդ մրցակից Դանիան այսօր կփորձի ուժերը մեզ, իսկ հետո Իտալիայի ու Մալթայի հետ:
Պահի նրբությունը, ինչպես նշեցի, կայանում է նրանում, որ մեր երեք մրցակիցներն էլ ունեն պոտենցիալ 3-ական միավոր՝ Մալթայի հետ խաղերում, և եթե այդպես էլ ստացվի, ապա մեր առջև կանգնում է առնվազն այսօրվա կամ Բուլղարիայի հետ խաղում հաղթելու և ևս մեկ ոչ-ոքի խաղալու հարցը, պայմանով, որ չեխերն ու բուլղարներն իրար հետ ոչ-ոքի կխաղան, իսկ Դանիան կպարտվի Իտալիային:
Անգամ այդ դեպքում մենք հավասար միավորներ կունենանք մեր մրցակիցների հետ, ու ամեն ինչ կորոշվի խփած և բաղ թողած գնդակների տարբերությամբ:
Եթե մի քիչ լավատես լինենք ու ենթադրենք, որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվում է խմբային փուլը, ավարտում ենք երկրորդ տեղով, ապա անգամ այդ դեպքում մեր մասնակցությունն աշխարհի չեմպիոնատին երաշխավորված չէ, որովհետև դեռ պետք է անցնենք բոլոր խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած ընտրանիների միջև անցկացվելիք փլեյ օֆֆների փուլը և եթե այդ փուլն էլ հաղթահարենք, նոր կվաստակենք ուղեգիր դեպի Բրազիլիա, իսկ դա սպառնում է էլ ավելի բարդ լինել, քան խմբային փուլը, որովհետև դատելով մրցարշավային աղյուսակից` այնտեղ կարրող են հայտնվել այնպիսի թիմեր, ինչպիսիք են Ռուսաստանը, Պորտուգալիան, Հորվաթիան, Շվեդիան, Ռումինիան, Նորվեգիան, Չեռնոգորիան, Հունաստանը, Անբգլիան, Ֆրանսիան....

Մի խոսքով, մեզ իսկապես հերակլեսյան փորձություններ են սպասվում, և ողջ հույսը տղաների կամային հատկանիշների ու դաշտում հրաշքներ գործելու վրա է: Ամեն դեպքում, հավատում եմ, որ այսօր կհաղթենք ու հետագա խաղերում ծանր աշխատանքով ու մեծ նվիրվածության շնորհիվ կնվաճենք մեր ուղեգիրը:

Առաջ, Հայաստան!!!!


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել