1.Մի ափսոսա փողը հաճույքի համար:
2.Դուր է գալիս` ասա:
3.Չես հասկացել` մի ամաչիր, հարցեր տուր:
4.Ուզում ես հանդիպել` հրավիրիր:
5.Ինչ-որ բան ես ուզում` խնդրիր:
6.Ուզում ես` քեզ հասկանան` բացատրիր:
7.Երբեք մի վիճիր:
8.Եթե մեղավոր ես, արդարացումներ մի փնտրիր, ներողություն խնդրիր:
9.Հիշիր, որ յուրաքանչյուր մարդ ճիշտ ու սխալի իր պատկերացումներն ունի:
10.Մի շփվիր հիմարների հետ:
11.Հիշիր, որ կյանքում ամենակարևորը սերն է:
12.Մարդու բոլոր խնդիրները նախևառաջ իր գլխում են, կարգի բեր մտքերդ:
13.Քեզ շրջապատող աշխարհը ոչ վատն է, ոչ էլ լավը, այն այդպիսին դու ես դարձնում:
14.Աշխատիր հաճույք ստանալ ամեն ինչից, ինչ անում ես:
15.Հիշիր` երկրորդ կյանք դու չես ունենալու:
16.Ձանձրալի մի եղիր:
17.Հեռուստացույց որքան հնարավոր է քիչ նայիր:
18.Հիշիր` դու ոչ մեկին ոչինչ պարտավոր չես:
19.Ոչ ոք քեզ ոչինչ պարտավոր չի:
20.Մի զբաղվիր քաղաքականությամբ, որքան հնարավոր է այդ կեղտոտ աշխարհից հեռու մնա:
21.Կյանքում հույսդ միայն քեզ վրա դիր:
22.Սիրիր երեխաներին ու փորձիր երբեք շատ չհեռանալ այն երեխայից, որը դու եղել ես:
23.Այսօրը քո կյանքի ամենալավ օրն է, ապրիր լիարժեք:
24.Ապրիր այսօրով, անցյալը էլ չկա, ապագան էլ դեռ կհասցնի ներկա դառնալ:



