1in.am-ը գրում է.

Սեռական հարաբերության ժամանակ մարդու օրգանիզմն արտադրում է հորմոններ, որոնք առաջացնում են հաճույք (դոֆամին) եւ տրամադրությունն են բարձրացնում (սերոտոնին), ինչպես նաեւ «երջանկության հորմոններ» կոչվող էնդորֆիններ:

Սրա շնորհիվ է, որ սեքսն անվանում են դեպրեսիաի դեմ պայքարելու լավագույն միջոց:
Բայց գիտնականներն ասում են, որ այս հորմոնները կարելի է ստանալ նաեւ մթերքի միջոցով: Սերոտոնին ստանալու համար անհրաժեշտ է ուտել բանան, թուզ, շոկոլադ, կաթ, յուղոտ ձուկ:

Սերոտոնինն օրգանիզմում, թեպետ եւ կարճ ժամանակահատվածում, բայց ավելանում է նաեւ ալկոհոլ ընդունելուց հետո: Դոֆամիններն առաջանում են սնունդ ընդունելիս: Ընդ որում ոչ պակաս, քան սեքսի ժամանակ:

Ծխելը նույնպես ավելացնում է դոֆամինի քանակը: Դրա ավելացմանը նպաստում է նաեւ խանութներ այցելելը, ընդ որում` այն առաջանում է ոչ թե ապրանք գնելուց, այլ սպասումների շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել