Lragir.am-ը գրում է.
Հրապարակվել է ՝ աշխարհի լավագույն համալսարանների ամենամյա վարկանիշային աղյուսակը՝ QS World Universities 2013/14-ը: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Առաջին հորիզոնականում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն է, որին հաջորդում է Հարվարդի համալսարանը: Եռյակը եզրափակում է Քեմբրիջի համալսարանը: Առաջին տաս հորիզոնականներում կա 6 ամերիկյան եւ 4 բրիտանական համալսարան:
4-րդից 10-րդ տեղերն են զբաղեցնում Լոնդոնի համալսարանական քոլեջը, Լոնդոնի կայսերական քոլեջը, Օքսֆորդի համալսարանը, Սթենֆորդի համալսարանը, Յելի համալսարանը, Չիկագոյի համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը:
Ոչ ամերիկյան եւ բրիտանական համալսարաններից ամանաբարձր վարկանիշն ունի Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանը՝ 13-րդ տեղ: Ասիական համալսարաններից լավագույնը Սինգապուրի ազգային համալսարանն է՝ 24-րդ հորիզսնական:
Լավագույն հարյուրյակում կա 34 ամերիկյան, 18 ասիական, 18 բրիտանական, 21 եվրոպական (ոչ բրիտանական) համալսարաններ, մնացածը կանադական, ավսրտալական եւ նոր զելանդական են: