Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ, ի թիվս այլ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում։

Երկու նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը այս բոլոր հարցերի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել