Գռզոյին չեն դատի. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հուլիսի 21-ին վճռել է «Շարկ» ՍՊԸ-ի՝ Գռզոյի դեմ ներկայացրած հայցը մերժել:
Անցած տարվա դեկտեմբերին «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում էր ներկայացրել Հայաստանը գրպանած օլիգարխի դեմ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով. 2022-ի նոյեմբերին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ արձագանքելով «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցերին՝ Գռզոն հայտարարել էր, թե հեռուստաընկերության սեփականատերը ապօրինի գույք ունի։
Դատարանի որոշումը չի կարող անակնկալ համարվել՝ նկատի ունենալով այն պարզ ու անհերքելի իրողությունը, որ Գռզոյի Հայաստանում դատաիրավական համակարգը Նիկոլի գրպանի փոշու կարգավիճակում է հայտնվել: Աներևակայելի կլիներ տեսնելը, թե ինչպես է մի ինչ-որ «դատավորիկ» հակագռզոյական որոշում ընդունում կամ հանդգնում անգամ ընթացք տալ նրա դեմ ներկայցված հայցին: Հայաստանում մի դատարան կա. Նիկոլն է, իսկ Գռզոն Նիկոլի յուրատեսակ կեսն է: Հետևաբար՝ ընդունված որոշումը միանգամայն բնական ու տրամաբանական է, իսկ զարմանալ կամ զայրանալ պարզապես չի կարելի. գռզոները անձեռնմխելի են համարվում ՔՊ-ական Հայաստաում՝ չնայած երբ Նիկոլն իշխանությունն էր վերցնում 2018-ին քուչեքում, բոլորովին այլ բան էր խոստանում՝ հավասարություն, եղբայրություն ու ազատություն:

Վստա՛հ եղեք, որ եթե վաղը Գռզոն նույն Հյուսիսային պողոտայում օրը ցերեկով դանակը ձեռքին մարդ էլ մորթի, դատարանն էլի նույն կերպ է վարվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել