Նիկոլը Կառավարության նիստում մանրամասնորեն նկարագրել է, թե ինչպես են պատրաստվում հսկել Սևանը՝ օդից, ջրից ու ցամաքից: Մասնավորապես՝ պարզվել է՝ ձեռք են բերել 4 նավ, իսկ օդից էլ դրոններն են հսկելու Սևանի ջրերը: «Սա հերթական քայլերից է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման ավարտի համար»,-ասել է Նիկոլը ներկաներին:

Նախանձախնդիր է Նիկոլը Սևանի հարցում, ոչինչ չես ասի, ուղղակի հարց ա առաջանում՝բա լճի ճահճացման հարցը ո՞վ պետք է լուծի: Ամենատարօրինակն այն է, որ նա՝ անվտանգության հարցում իր նախանձախնդրությունը դրսևորում է բավական ընտրողաբար. երանի չէ՞ր, ՀՀ սահմաներն էլ նման սկզբունքայնությամբ հսկեր կամ ասենք հոգար այդ սահմանները հսկող զինվորների մասին, որոնցից շատերն այսօր անտերության են մատնված՝ հաճախ կրակի ճարակ կամ թուրքի բաժին դառնալով:

Նիոլի նմանօրինակ վարքը պատահական չէ: Օրինակ՝ հայտնի է, որ «Շիշ բռնողը» Սևանում լուրջ բիզնես ունի, ընդ որում՝ այդ բիզնեսը նա ստեղծել է դեռևս նախքան իշխանության մաս դառնալը: Ասել կուզի՝ բիզնես շահեր կան այնտեղ քողարկված:

Բայց եթե նույնիսկ ոչ մի ՔՊ-ական Սևանում ոչ մի բիզնես էլ չունենար, անկասկած, Նիկոլն էլի բյուջեի փողերը քամուն կտար. «ատկատի» հարց կա, ընդ որում՝ բավական սուր արտահայտված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել