Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը:
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/pfbid0hkBaQaZ2yZxjQdKpQQ7xZe49ytZAvWY4nXLrCQE5VtVqmzuzomvRTqho22xisgm2l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել