Հավատացնելով, որ իրնց լեզուն տեղն է ու կարող են նստել, հարցերը կարգավորել թուրքերի հետ՝ Սյամոն վստահեցրել է, որ ՌԴ-ն ուղարկել է «Փոքրամասնությունների ինտեգրման պլան» անվամբ մի փաստաթուղթ, որը, ըստ Սյամոյի, խայտառակություն է: Միաժամանակ նա չի կարողացել ասել՝ Արցա՞խ է ուղարկվել այն, թե՞ Երևան: «Ա՛յ էդ նույն Ռուսաստանը «ինիցիածիվայա» վերցնում՝ իմանալով, որ դու դա մերժելու ես, ցավեցրած սկսեն բանակցությունները, որ վիճակը սառեցված մնա»,-մասնավորապես՝ ասել է նա՝ հավելելով՝ իր տեսանկյունից առաջինը մենք ենք, իսկ բոլորը՝ հետո:

Սյամոն, փաստորեն, յուրատեսակ գաղտնիք է հանրայնացնում: Համենայն դեպս՝ ՌԴ կողմից հայերիս ուղարկված փաստաթղթի մասին կարծես մինչ այս պահը լայն զանգվածներին հայտնի չէ ոչինչ: Սյամոն դա արել է ինքնանգլխություն դրսևորելո՞վ, թե՞ համապատասխան կետից հրահանգվելուց հետո է որոշել նման «սլիվ» անել: Շատ մեծ հավանականությամբ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ:

Մյուս կողմից՝ հատկանշական է այն, որ Սյամոյի խոսքում նկատվում է արցախյան հարցն արագ փակելու մոլուցք. հետպատերազմյան ստատուս-քվոն հավերժացնելու Մոսկվայի փորձերը Սյամոյի սրտով չեն, փաստորեն, ու հիմա նա լծվել է թուրք-արևմտյան պլանի բացահայտ իրագործմանը, որ ենթադրում է Արցախի արագ «վերաինտեգրացիա»՝ բանակցությունների միջոցով, որոնց ջատագովն է Սյամոն:

Սյամոյի պնդումը, թե իր համար առաջնայինը հայկական շահերն են ու հետո միայն օտարներինը, մերկապարանոց դեմագոգիա է, քանի որ եթե այդպես լիներ, 44-օրյայի պարտության գործում նա իր անգնահատելի ավանդը չէր ունենա, Աննային չէր սիրահետի բունկերներում, Նիկոի գլխին պոզեր չէր աճեցնի: Առաջին ու վերջին,միակ ու բացառիկ հարցը Սյամոյի համար իր գրպանն է, հանուն որի էլ դարձել է առնվազը թուրքերի ազդեցությա ագենտն Արցախում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել