Հայտարարելով, որ շատերին չի վստահում՝ «քաղաքական գործիչ» Գռզոն Հյուսիային պողոտայում կրկին կիսվել է սեփական տեսլականով՝ կապված այն հարցի հետ, թե ինչպիսի Հայաստան է ինքը տեսնում: «Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլորի հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ, Հայաստանն անվտանգ լինի, տնտեսությունը զարգացնի, և տիկինն էլ աշխատռավարձ ստանա…»,-հայտարարել է Գռզոն ի լուր Հյուսիային պողոտայում հավաքվածների ու դրա բնակիչների:

Գռզոն,ըստ էության, կրկին Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների թեմատիկան է շոշափել. բարիդրացիության մասին գռզոյական լոլոների տողատակը թուրք-ադրբեջանական է, հանուն որի էլ նրան թուրքական հետախուզությունն օգնել է Հայաստանում իշխանություն վերցնել՝ դարձնելով առնվազն ազդեցության ագենտ:

Ոչ պակաս հետաքրքիր է ստացվել նրա հնչեցրած հիմնավորումը, հանուն որի իբր բարիդրացիություն է հաստատում թշնամիների հետ: Փաստորեն՝ Գռզոն հանրությանը դրել է լրիվ հողաթափիկ ինֆուզորիայի տեղ՝ կարծելով՝ ինչ շպրտի, այն էլ կուտվի: Հետաքրքիր է, որ նախանիկոլյան շրջանում Թուրքիայի ու Բաքվի հետ մեր իսկ ազգային շահերի հաշվին բարիդրացիություն չէինք անում, մարդիկ աշխատավարձ չէի՞ն ստանում: Ստանում էին ու այն էլ շատ ավելին, քան հիմա են ստանում Նիկոլի երկրում: Չէ, վա՛յ, էն ժամանակ դե պարգևավճար չկար, ճիշտ է, նման ժրաջանությամբ բյուջեի փողերը Նիկոլի պես չէին մսխում:

Իսկ բացի թուրքերին Հայաստան բերելուց Գռզոն ուրիշ ի՞նչ առաքելություն ունի այս աշխարհում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել