Այն, որ Սյամոն իր խոսքում Նիկոլի կողքով է անցել՝ թիրախավորելով հենց նախկին իշխանություններին, պատահական չէ. Աննան արգելել է Նիկոլի հասցեին մի թթու խոսք անգամ ասել՝ միաժամանակ հրահանգելով հնարավորինս թիրախավորել նախկիններին՝ Նիկոլի գործած հանցագործությունները նրանց վրա բարդելու. հասարակության մեջ կա մի զոմբիացված շերտ, որը Նիկոլին դեռ «խեղճ հարիֆ» է համարում:
Ըստ էության՝ Սյամոն իր պրոպագանդիսատական բնույթի հարցազրույցում փորձել է այլասերել իրականությունն ու Նիկոլի անպատասխանատու վարքը արհեստականորեն պրոյեկտել նախկին իշխանությունների վրա: Մինչդեռ իրականոթյունն այն է, որ նա մոռացել է հիշատակել նախահեղափոխական վերջին շրջանի իրավիճակը ԼՂ հիմնախնդրի շուրջ կայացած բանակցություններում: Եթե նախկին իշխանություններն անպատասխանատտու գտնվեին ու կուժնուկուլան Նիկոլի գլխին ջարդելու նպատակ ունենային, ինչպես ակնարկել է Նիկոլի կնկա սիրելին, ապա համապաատասխան փատաթուղթը նախաստորագրված չէր լինի՝ փաստաթուղթ, որը ենթադրում էր արցախյան խնդրի քաղական լուծում՝ առանց մի կրակոցի, փատաթուղթ, որով սահմանված դրույթներն այսօր ուղղակի երանություն են թվում՝ համեմատած ներկա իրավիճակի հետ: Սյամոն չի ցանկացել խոստովանել, որ ներկայիս ծայրահեղ վատ վիճակը հետևանք է Նիկոլի՝ սեփական կետից Իլհամի հետ բանակցելու մասին հայտարարության, նախկին իշխանությունների թողած դիվանագիտական ժառանգության զրոյացման: Այսինքն՝ եթե 2018-ի գարնանը տեղի չունենար այն, ինչ որ տեղի ունեցավ, այսօր, թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը գտնվելու էին անխոցելի բարձրության վրա, իսկ սյամոներն էլ իրենց ծակից դուրս չէին գալու:
Աննային դա ձեռնտու սցենար չէր. Սյամոյին ինչ-որ կերպ պե՞տք էր հանել մարդամեջ, թե՞ չէ…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2093
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



