Պարզվում է՝ ի բնե խոզ ՔՊ-ական Ալեքսանյան Վահագին մեծապես հուզել է «Գելափի» կողմից հրապարակված այն ուսումանսիրության արդյունքները, որոնցից պարզ է դառնում,որ Նիկոլի հանրային հեղինակությունը հավասարվելէ բացարձակ զրոյի: ՔՊ-ական մանր եղջերավորը «Գելափին» մեղարդել է ընդդիմության հետ համագործակցելու ու իրականությունը դիտավորությամբ ՔՊ-ին ոչ ձեռնտու ռակուրսից մատուցելու համար:

Մինչդեռ տարիներ առաջ, երբ Նիկոլը դեռ չէր հասցրել պատռել յուր դիմակը, սոցիոլոգիական հարցումները ՔՊ-ականների համար գլուխ գովալու առիթ էին դառնում շատ հաճախ. դրանցում արտացոլվում էր Նիկոլի բարձր հեղինակությունը, հեղափոխության հանդեպ հանրային լայն վստահությունն ու այն սպաելիքները, որ մարդիկ ունեին: Սոցիոլոգիական հարցումների իշխանաահաճո արդյունքները հաճախ լեզու էին դնում տարբեր ՔՊ-ականների բերանն ու օգնում նրանց հանրությանը համոզել, որ իրենք սպիտակ են, իսկ ընդդիմադիրները՝ կյանքով մեկ սև:

Հիմա իրավիճակը տրամագծորեն հակառակն է. հանրությունը նողկում է Նիկոլի ճղճղան ձանից, նրան արդարացիորեն մեղադրում Էրդողանի ագենտ լինելու համար, երազում այն օրվա մասին, երբ վերջապես Հայաստանը կազատվի ՔՊ-ական խունտայի ծանր լծից: Բնական է, որ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքերն էլ համապատսխան պետք է լինեն հանրային տրամադրություններին՝ պլյուս-մինուս մի քանի տոկոս: Հիմա թե ինչու է խոզը «Գելափից» խրտնել, հասկանալի չէ: Հա, երևի կարծում էր՝ նույնիսկ այսքանից հետո էլ հանրությունը պետք է Նիկոլի ճակատը համբուրեր ու դներ գլխին, ոտքերը կախեր ուսերից ու ման տար Երևանի փողոցներով: «Գելափի» հարցումները, իհարկե, 100%-անոց չեն, քանի որ եթե այդպիսին լինեին, Նիկոլի վարկանիշը պետք է մինուս լիներ և վերջ, բայց դե դա էլ, ըստ երևութին, սոցիոլոգիական հարցումների սպեցիֆիկան է, ի՞նչ կարող ես անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել